Գիտնականներն առաջարկում են ծխախոտի մնացորդներն օգտագործել էներգիայի պահեստավորման նպատակով

00:40 • 06.08.14

Հարավկորեացի գիտնականներն առաջարկել են ծխախոտի մնացորդներն օգտագործել համակարգիչների և տարբեր գաջեթների էներգիայի պահպանման նպատակով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Nanotechnology ամսագրին:


Հետազոտողները պնդում են, որ ծխախոտի մնացորդները կարող են վերամշակվել և կոնդեսատորների համար որպես էլեկտրոդների շերտ ծառայել: Դա շատ ավելի էժան և արդյունավետ միջոց է, որը ներկա պահին կիրառվում է Graphene-ի և ածխածնային խողովակների արտադրության մեջ:


Խոսքն ածխածնային զտիչներին է վերաբերում, որոնք կարող են հեշտությամբ վերամշակվել պիրոլիզի միջոցով:


Նշվում է, որ յուրաքանչյուր տարի 6 տրիլիոն ծխված ծխախոտից 4.6 տրիլիոնը պարզապես գետնին է նետվում, ընդ որում՝ ծխախոտային մնացորդները տոքսիկ և կոնցերոգեն նյութեր, նիկոտին, պեստիցիդներ են պարունակում, որոնք վտանգում են շրջակա միջավայրը:
 

Գիտնականներն առաջարկում են ծխախոտի մնացորդներն օգտագործել էներգիայի պահեստավորման նպատակով