Ցեղասպանության ճանաչումը պետք է մի փոքր շեղենք իրազեկում բառով. Հ. Դեմոյան

20:34 • 06.08.14

  Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ անցկացվող՝ Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովին անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ նշեց.«Ես չեմ ստորադասում միջազգային քաղաքական ճանաչման նշանակությունը, սակայն եկեք հասկանանք, որ կոճակ սեղմելով՝ մեր երկրի ցավը ճանաչել-չճանաչելը մի քիչ հարաբերական է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք մի փոքր շեղենք այդ ճանաչումը իրազեկում բառով»:

 

Հայկ Դեմոյանը համոզված է, որ իրազեկման աշխատանքը պետք է սկսել դպրոցից: «Եթե մենք դպրոցականին իրազեկում ենք՝ իր դասագրքում արձանագրելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը, ուրեմն՝ մենք մեծ քայլ ենք կատարում: Սա առաջին կարևոր պայմանն է, մինչ մենք խորհրդարաններ կգնանք, և բանից անտեղյակ պատգամավորները կսկսեն կոճակ սեղմել և քվեարկել՝ չիմանալով՝ հանուն ինչի»,-ասաց նա: