Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

16:08 • 06.08.14

Վրաստանում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է apsny.ge-ն:


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դմանիսից 9 կմ հյուսիս-արևմուտք:



Այն գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 12.20-ին: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: