Էրդողանը դժգոհել է, որ իրեն հայ են անվանել

13:05 • 06.08.14

NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ների կողմից իր հասցեին եղել են վիրավորական հրապարակումներ, գրում է Zaman օրաթերթի կայքը:

 

«Թողեք Թուրքիայում թուրքն ասի, որ թուրք է, քուրդն ասի՝ քուրդ է: Դրանում ի՞նչ վատ բան կա: Եղիր այնպես, ինչպիսին իրականում ես: Իմ մասին ինչեր ասես՝ չեն ասել: Ասել են՝ վրացի եմ: Ավելի տգեղ բաներ էլ են ասել, կներեք արտահայտությանս համար, ասել են նաև, որ հայ եմ: Ես պապերիցս, հորիցս լսել, սովորել եմ, որ թուրք եմ»,- ասել է Էրդողանը:

 

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ էրդողանը վիրավորական է համարում և «ներողություն խնդրում» ազգային փոքրամասնությունների անունը հիշատակելիս: Ավելի վաղ նույնը տեղի էր ունեցել հույների մասին խոսելիս:

 

Սոցիալական ցանցերում վարչապետի այս ռասիստական արտահայտությունը Թուրքիայում բնակվող հայերի հասցեին վիրավորանք են որակել: