ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:
Աշոտ Ղուլյանն ու Ժաննա Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ:










