Gmail-ը սկսել է ճանաչել ոչ լատինատառ հասցեները

15:58 • 06.08.14

Gmail փոստային ծառայությունը սկսել է ճանաչել ոչ լատինատառ կամ հնչյունատարբերակիչ նշաններից բաղկացած էլեկտրոնային հասցեները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Gmail-ի պաշտոնական բլոգին:

 

Google ընկերությանը պատկանող փոստային ծառայության օգտատերերն այժմ կկարողանան նամակներ ստանալ և ուղարկել էլեկտրոնային հասցեների, որոնցում օգտագործվում են նման նշաններ: Ապագայում այդ ստանդարտը կտարածվի նաև Gmail-ում հաշիվներ բացելու դեպքում:

 

Այս քայլն իրականացվել է 2012 թվականին ընդունված Համացանցի ինժեներական խորհրդի RFC 6530 ստանդարտի հաշվին: Այն թույլ է տալիս կայքերին և փոստային ծառայություններին ճանաչել ոչ լատինատառ (օրինակ՝ չինական, ճապոնական, իսպանական, կիրիլիցայով) փոստային հասցեները:
 

Gmail-ը սկսել է ճանաչել ոչ լատինատառ հասցեները