Ղազախստանի նախագահը կոչ է արել պատժել պաշտոնյաներին բամբասկոտության համար
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բացահայտել այն պետական ծառայողներին, ովքեր երկրում բացասական լուրեր են տարածում, գրում է lenta.ru-ն:
«Ղազախստանում բոլոր բամբասանքները հիմնականում տարածում են պետական ծառայողները»,- հայտարարել է Նազարբաևն Աստանայում կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:
Պետության ղեկավարի կարծիքով՝ պաշտոնյաները «նստում են համակարգիչների առաջ և խոսում ինչերից ասես»:
«Պետք է բացահայտել, պատժել, աշխատանքից հեռացնել: Մենք ունենք վերահսկողության բոլոր հնարավորությունները»,- հանձնարարել է նախագահը:
Ղազախստանում բամբասանքներ տարածելու համար ֆիզիկական անձին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում:










