Հնդկական օվկիանոսում անհետացած Boeing-ի որոնման համար հոլանդական 2 նավ է ուղարկվել

10:46 • 06.08.14

Հոլանդական Fugro ընկերությունը պայմանագիր է կնքել Ավստրալիայի կառավարության հետ՝ մալայզիական Boeing օդանավի որոնումներն անցկացնելու վերաբերյալ, որն անհետացել է մարտին, ենթադրաբար՝ Հնդկական օվկիանոսում, հայտնել է Ավստրալիայի ենթակառուցվածքների և շրջանային զարգացման նախարար Ուորեն Տրասը։ Նրա խոսքով՝ պայմանագիրն արժե 52 մլն դոլար, փոխանցում է Взгляд-ը։

 

Այժմ ընկերության նավերից մեկն ուսումնասիրություններ է կատարում որոնումների շրջանում։ Աշխատանքները կտևեն մոտ 3 ամիս։ Այնուհետ 2 նավերը միասին կսկսեն որոնումների նոր փուլը, որը կարող է տևել մոտ 1 տարի։

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռը՝ 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամով, անհետացել էր մարտի 8-ին։