Boeing 777-ը կարող է խփված լինել Սու-25 կործանիչով. մալայզիական լրատվամիջոցների նոր վարկածը

23:50 • 06.08.14

Malaysia Airlines –ին պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որը կործանվել էր Ուկրաինայի արևելքում, հնարավոր է՝ խփվել է ռազմական ինքնաթիռի կողմից: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:


Ինչպես գրում է մայալզիական New Straits Times թերթը՝ համաձայն նոր վարկածի՝ ինքնաթիռը կարող է ոչնչացված լիներ «երկիր-երկինք» դասի հրթիռով:


Պարբերականի լրագրողները հղում են անում ռազմական աղբյուրներին, որոնք տեղեկացնում են, որ ինքնաթիռի վրա երկու տիպի վնասված մաս է հայտնվել՝  «պատռվածքներ» և «կլոր անցքեր»:

Ավելի վաղ Boeing 777-ի վրա կրակոցների նման հետքերի մասին խոսել էր Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը:


Մալայզիական պարբերականի աղբյուրի խոսքով՝ ուկրաինական կողմի վարկածը, թե Սու-25 կործանիչը չի կարող բարձրանալ Boeing 777-ի բարձրության չափ, իրատեսական չեն, քանի որ այդ հեռավորությանը կարող է հասնել «երկիր-երկինք» տիպի Р-60 հրթիռը, որով հագեցած են այդ կործանիչները:


Սակայն դրա հզորությունը կարող է անբավարար եղած լինել՝ ինքնաթիռը կործանելու համար, ինչի պատճառով էլ լրացուցիչ կրակոց է պահանջվել: