Որոշ ապրանքատեսակներ ո´չ թե բավարարում, այլ՝ սաստկացնում են քաղցի զգացումը
Որոշ ապրանքատեսակներ ո´չ թե բավարարում, այլ՝ սաստկացնում են քաղցի զգացումը: Որպես կանոն՝ դրանք բարձր գլիկեմիկ ինդեքսով ապրանքատեսակներ են, որոնք մարսվում են շատ արագ և կտրուկ բարձրացնում արյան մեջ շաքարի բաղադրությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Sydney Morning Herald-ին:
Արդյունքում՝ մարդիկ ուտելուց գրեթե անմիջապես հետո կրկին քաղց են զգում, ինչն էլ շատակերության է բերում:
Այդպիսի ապրանքատեսակներից են՝ գրեթե մանրաթելեր չպարունակող սպիտակ հացը, հյութերը: Աղի նախուտեստները՝ կրեկերը կամ չիպսերը, ախորժակ են բացում:
Արագ սնունդը, ալկոհոլը, իտալական խոհանոցը, սուշին, նախաճաշի համար նախատեսված եգիպտացորենի խրթխրթան փաթիլները վտանգավոր են առողջության և կազմվածքի համար:
Դրանք մեծ քանակությամբ աղ և շաքար են պարունակում: Ալկոհոլային խմիչքները նպաստում են օրգանիզմի հագեցվածության համար պատասխանատու լեպտին հորմոնի նվազեցմանը:










