Հոգեբանները մշակել են նարցիսիզմի թեստ՝ բաղկացած ընդամենը մեկ հարցից

17:42 • 06.08.14

Ամերիկյան հոգեբանները մշակել և հաջող փորձարկել են նարցիսիզմի նոր թեստ, որը բաղկացած է ընդամենը մեկ հարցից: Նոր հետազոտության մասին հաղորդվում է PloS ONE ամսագրում և Օհայո նահանգի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:

 

2.200 կամավորների մասնակցությամբ 11 փորձից հետո գիտնականները հայտնաբերել են, որ պաթոլոգիկ նարցիսիզմով տառապողներին կարելի է բացահայտել՝ հարցնելով. «Ինչքանո՞վ եք համաձայն այս պնդման հետ. «Ինձ բնորոշ է նարցիսիզմը»: Նկատառում. նարցիսիզմը տարբերակում է եսասեր և ինքնահավան մարդկանց»: Այնուհետև հարցման պատասխանողները գնահատել են իրենց նարցիսիզմը յոթ բալանոց սանդղակով:

 

Գիտնականները պնդում են, որ իրենց հարցումն անցնելու համար պահանջվում է ընդամենը 20 վայրկյան:

 

«Մարդիկ, ովքեր դրական պատասխան են տվել, իրականում, հավանաբար, հենց այդպիսին էլ կան: Նրանք հպարտանում են այդ փաստով: Նրանք չեն տեսնում նարցիսիզմի մեջ ոչ մի վատ բան. տեսնելով, որ իրենք ուրիշներից ավելի լավն են, իրենք պատրաստ են այդ մասին ասել հրապարակավ»,- պատմել է հետազոտության հեղինակներից մեկը:

 

Հոգեբանները մշակել են նարցիսիզմի թեստ՝ բաղկացած ընդամենը մեկ հարցից