Օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ մեր գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտում. ԼՂՀ ՊԲ

11:41 • 06.08.14

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ շփման գծում օպերատիվ պայմանավորված թռիչքներ են իրականացվում շփման գոտու երկայնքով։


Հաղորդագրությունում ասվում է.


«Մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ: Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ»:
 

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժը մի քանի դիվերսիոն հարձակումներ է իրականացրել։ Ըստ ԼՂՀ ՊՆ օգոստոսի 3-ի տվյալների՝ Ադրբեջանը այդ ընթացքում ունեցել է 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր։