Samsung-ը Galaxy Note 4-ը կներկայացնի սեպտեմբերի 3-ին

17:16 • 06.08.14

Հարավկորեական Samsung ընկերությունը լրագրողներին է ուղարկել սեպտեմբերի 3-ին կայանալիք Unpacked 2 միջոցառման հրավիրատոմսերը։

 

Սպասվում է, որ հենց այդ ժամանակ կներկայացվի Galaxy Note 4 սարքը, գրում է Газета-ն։

 

Ընկերությունը մեկ օրում միաժամանակ 3 շնորհանդես կանցկացնի՝ Բեռլինում՝ IFA 2014-ի շրջանակում, ինչպես նաև Նյու Յորքում և Պեկինում։ Միջոցառումների ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել Samsung-ի պաշտոնական կայքում։

 

Նախորդ տարի Galaxy Note 3-ը ներկայացվել է հենց IFA-ի շրջանակում Բեռլինում, ինչպեսև Note 2-ը՝ դրանից մեկ տարի առաջ։
 

Samsung-ը Galaxy Note 4-ը կներկայացնի սեպտեմբերի 3-ին