Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սոցցանցերում սկսել է #STOPALIYEV արշավը. Armenpress.am

13:19 • 06.08.14

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջատար սոցիալական ցանցերում նախաձեռնել է #STOPALIYEV արշավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը` ակտիվորեն մասնակցելու արշավին և նպաստելու Լեռնային Ղարաբաղի խաղաղության և անկախության վերջնական և արդարացի ամրապնդմանը:


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ վատթարագույնն էին այս քսան տարիների ընթացքում: Դրանք տասնյակ մարդկանց կյանքեր են խլել և սպառնում են նոր պատերազմ սկսել»,- նշվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում:


Մասնավորապես կոչ է արվում նամակներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուի` հորդորելով նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել կանգնեցնելու Ալիևին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց, որը կորուստների և ավերածությունների կհանգեցնի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մոտ:

Շարունակությունը՝ այստեղ։