Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության հերթական փուլում Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը (նկարներ)

14:16 • 06.08.14

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության հերթական փուլում Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը։

 

Առաջին տեղում է Ռուսաստանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Հնդկաստանի թիմերը՝ համապատասխանաբար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

 

«Ընդհանուր ցուցակում 1-ին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 26 րոպե 27 վայրկյան արդյունքով, 2-րդ տեղը՝ Ղազախստանը՝ 30 րոպե 14 վայրկյան, 3-րդ տեղը՝ Հնդկաստանը՝ 31 րոպե 26 վայրկյան»,- նշել է գլխավոր մրցավար գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը։

 

Ընդհանուր վարկանիշային ցուցակում 4-րդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, 5-րդը՝ Հայաստանի տանկիստները, 6-րդ և 7-րդ տեղում հայտնվել են Ղրղզստանի և Չինաստանի թիմերը։

 

Անհատական մրցման ընդհանուր արդյունքները կամփոփվեն օգոստոսի 6-ին։

 

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Դրան մասնակցում են Ռուսաստանը, Անգոլան, Հայաստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և այլ երկրներ: Ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Источник: Wikipedia

Источник: Wikipedia