Աֆղանստանում ամերիկացի բարձրաստիճան զինվորական է սպանվել

09:33 • 06.08.14

Քաբուլի մոտակայքում Մեծ Բրիտանիային պատկանող ռազմական ակադեմիայում աֆղանստանցի զինվորի կողմից ամերիկացի գեներալ է սպանվել, հայտնում է BBC News Asia-ն:

 

Գեներալ Հարոլդ Գրինն Աֆղանստանում տարվող պատերազմական գործողությունների սկզբից երբևէ սպանված ամենաբարձր պաշտոն ունեցող ամերիկացին է: Առնվազն 15 զինվորականներ՝ 2 բրիտանացի, մի քանի ամերիկացիներ, ինչպես նաև գերմանացի և աֆղանստանցի գեներալներ վիրավորվել են:

 

Պաշտոնական տվյալներով՝ աֆղանստանցի զինվորը, ով կրակել է գեներալին, անմիջապես սպանվել է: Պատասխանատուները կասկած են հայտնել, թե արդյոք ՆԱՏՕ-ն ունակ է վարժեցնել աֆղանստանցի զինվորներին:

 

Ամերիկյան զորքերն Աֆղանստանից ամբողջովին կհեռանան 2016թ.-ի վերջին:  

An Afghan soldier stands guard at a gate of Camp Qargha, west of Kabul (5 August 2014)

 
Afghan National Army (ANA) soldiers guard the gates of a British-run military training academy Camp Qargha near Kabul. on 5 August 2014