Օբաման բաժակ է բարձրացրել «նոր Աֆրիկայի համար» (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում ԱՄՆ-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ բաժակ է բարձրացրել բարգավաճող և խոստումնալից Աֆրիկայի համար։ Օգոստոսի 5-ին կայացել է Օբամայի հանդիպումն աֆրիկյան երկրների առաջնորդների հետ, գրում է Корреспондент-ը։
«Ես կանգնած եմ ձեր առաջ որպես ԱՄՆ նախագահ և հպարտ ամերիկացի։ Ես հանդես եմ գալիս նաև որպես աֆրիկացու որդի։ Աֆրիկյան արյունը հոսում է իմ ընտանիքի անդամների երակներով, այդ պատճառով էլ մեր երկրների և մայրցամաքների միջև կապը խորապես անձնական հարց է»,- ասել է Օբաման։
Այդ խոսքերից հետո նախագահը կենաց է ասել «նոր Աֆրիկայի համար, Աֆրիկայի, որն առաջ է գնում և այդքան խոստումնալից է»։





































