Բրիտանիայի արքայազն Ուիլյամն իրեն կփորձի շտապ օգնության ուղղաթիռի օդաչուի կարգավիճակում
Բրիտանիայի արքայազն Ուիլյամը մտադիր է ուժերը փորձել շտապօգնության ուղղաթիռի օդաչուի դերում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Անցյալ աշնանը Քեմբրիջի դուքսը ավարտել է ծառայությունը բանակում, որտեղ նա վարել է որոնողափրկարարական ուղղաթիռը: Արքայազնի մայրաքաղաքային նստավայրի՝ Քենսինգտոնի պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ արքայազնը 5-ամսյա վերապատրաստում և պրակտիկա կանցնի,14 քննություն կհանձնի, որից հետո՝ նոր աշխատանքի կանցնի:
Փորձագետների կարծիքով՝ արքայական ընտանիքի ներկայացուցչի նման քայլը կարող է շատ կարևոր դեր խաղալ շտապ օգնության ծառայությանը ֆինանսական աջակցության տեսանկյունից, քանի որ շտապ օգնությունն այս պահին աշխատում է միայն նվիրաբերությունների շնորհիվ:
Ենթադրվում է, որ Ուիլյամը 2 օդաչուի հետ կթռչի նոր EC145 մոդելի ուղղաթիռով, նրանք կաշխատեն 5 օր, օրական՝ 10 ժամ, և կհանգստանան 3 օր: Սկզբում արքայազնը 2-րդ օդաչուն կլինի, սակայն հնարավոր է՝ նաև կապիտան դառնա:












