Ավստրալիայում այսօր սուգ է՝ ի հիշատակ Ուկրաինայում ավիաաղետի զոհերի

10:22 • 07.08.14

Ավստրալիայում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Ուկրաինայի հարավ-արևելքում կործանված մալայզիական օդանավի զոհերի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Պետական հաստատությունների դրոշներն իջեցվել են, իսկ տեղական ժամանակով կեսօրին (երևանյան ժամանակով ժամը 06.00-ին) ամբողջ երկրում ղողանջել են եկեղեցական զանգերը։

 

Մելբուրնի Սուրբ Պատրիկի տաճարում անցկացվել է պատարագ, որին հրավիրվել են զոհերի հարազատները, Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Կոսգրոուվը և վարչապետ Թոնի Էբոթը։

 

Մալայզիական ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 298 հոգի, զոհվել են։  Ուղևորների թվում եղել են տասնյակ ավստրալացիներ: