Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

16:43 • 07.08.14

Ադրբեջանի հարավ- արևելյան հատվածում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել:

 

1news.az-ի թղթակցին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական հանրապետական կենտրոնից հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բաքվի ժամանակով ժամը 12:26-ին:

 

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 բալ՝ ըստ Ռիխտերի սանդղակի, իսկ էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնի շրջակայքում, զոհեր և ավերածություններ չկան: