Ռասիզմի նման դրևորումներն են ցեղասպանությունների իրագործման, ժխտողականության հիմքում. Բալայանը՝ Էրդողանի հայտարարության մասին
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, «Արմինֆո» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանել է Էրդողանի խայտառակ հայտարարությունը, որով նա վիրավորանք է համարել իրեն հայ անվանելը։
Նա. մասնավորապես, նշել է. «Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես` պետության ղեկավարին։ Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։
Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։ Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»։










