Բրազիլիան պլաստիկ վիրաբուժության համաշխարհային առաջատարն է դարձել
Երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ն պլաստիկ վիրաբուժության կենտրոն է համարվում: Գաղտնիք չէ, որ Բևեռլի Հիլզում բոլորը մտահոգված են իրենց արտաքինի համար, և որպեսզի իդեալական գեղեցկության հասնեն, պատրաստ են ցանկացած հնարքի, նույնիսկ՝ վիրահատական միջամտության դիմել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով IBN Live-ին:
Սակայն վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Բրազիլիան Նահանգներից խլել է կոսմետիկ վիրաբուժության կենտրոնի տիտղոսը:
Հարավային Ամերիկայում անցյալ տարվա տվյալներով մոտ կես միլիոն պրոցեդուրա է իրականացվել: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում մոտ 40.000 պրոցեդուրա պակաս է իրականացվել:
Բրազիլիայում կոսմետիկ միջոցների համար տրվող վարկերն ավելի դյուրին են դարձրել այդ գործընթացի իրականացումը:










