Շփման գծում փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել, հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ

15:18 • 07.08.14

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:


Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:


Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:


Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: