Costa Concordia նավի վրա մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

22:06 • 07.08.14

Իտալիայի փրկարարա-որոնողական ծառայությունը, որը շարունակում է Costa Concordia նավի անհետ կորած ուղևորի որոնումը, այսօր մարդկային մնացորդներ է հայտնաբերել: Այս մասին տեղեկանցում է РИА Новости գործակալությունը:


Costa Concordia նավը խութի էր բախվել 2012թ.-ի հունվարի 14-ին, ինչի հետևանով 70 մետրանոց անցք էր բացվել նավի վրա:

Նավաբեկության հետևանքով զոհվել էր 32 մարդ, որոնցից մեկի մարմինն առայժմ չի հայտնաբերվել:

33-ամյա Ռասել Ռեբելլոյի մնացորդների որոնման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 5-ին: Ամեն օր որոնողական աշխատանքներին մասնակցում է 50 մարդ՝ 6 խմբով:


Մնացորդները հայտնաբերվել էին այն մասում, որտեղ անցյալ տարի հայտնաբերվել էին մեկ այլ զոհի մնացորդներ, սակայն դեռ վաղ է խոսել այն մասին, որ մնացորդները պատկանում են հենց Ռեբելլոյին: