Վիճաբանություն Դիլիջանում՝ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ
Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում օգոստոսի 6-ին, ժամը 11.05-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք` արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է բակում մետաղյա առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 5-ի ժամը 23.59-ից օգոստոսի 6-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում Հակոբջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Օ.-ն հարվածներ է հասցրել 1980 թ. ծնված Գևորգ Հ.-ին, որի ընթացքում Գևորգ Հ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ռազմիկ Օ.-ին և պատճառել վնասվածքը:
Ռազմիկ Օ.-ին և Գևորգ Հ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:










