Շաբաթական 180 բանան, 8 կգ կարտոֆիլ և 14 կգ բրինձ. անհագ ախորժակով 9-ամյա հնդկուհին (լուսանկարներ, տեսանյութ)

12:00 • 07.08.14

Հնդկաստանում բնակվող 9-ամյա Սուման Խաթունն աշխարհի ամենագեր երեխաներից է, ով կշռում է իր տարիքի համար նորմայից հինգ անգամ ավելի, գրում է Daily Mail-ը:

 

Արևմտյան Բենգալ շրջանում ապրող Սումանը մեկ շաբաթվա ընթացքում ուտում է 14 կիլոգրամ բրինձ, 8 կիլոգրամ կարտոֆիլ, 8 կիլոգրամ ձուկ, մոտ 180 հատ բանան:

 

Ուշագրավ տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան ախորժակով ուտում իր սիրելի ուտելիքները, այնուհետ դժվարությամբ վեր կենում անկողնուց:

 

«Բոլոր իմ ընկերները նիհար են, բայց ես գեր եմ: Ես դժվարությամբ եմ կանգնում, նստում, քնում, խաղում և վազում իմ ընկերների հետ»,- ասում է Սումանը:

 

Երեխայի ծնողները պնդում են, որ իրենք անզոր են կանխել նրա ուտելու սովորությունը:

 

«Ես շատ մտահոգված եմ նրա ապագայի համար, քանի որ իմ մյուս երեխաները նորմալ են»,- ասում է նրա մայրը, ով խնդրել է տեղի բժշկին վերահսկել երեխայի քաշը:

Tucking in: Suman Khatun, who eats 14kgs of rice, 8kgs of potatoes and about 180 bananas a week

Big presence: Suman is conspicuously larger than her classroom pals

'Painful': Mum Beli Bibi has requested the help of a local doctor to help manage Suman's weight