Ֆրանսիան Իրաքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելու

21:00 • 07.08.14

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Իրաքի հարցով: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ այս մասին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան ֆաբիուսը:


«Ֆրանսիան լրջորեն անհանգստացած է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման իրականացրած հարձակումներով, մասնավորապես՝ Քորքոշ քաղաքի գրավմամբ, որն Իրաքի ամենամեծ քրիստոնեական քաղաքն է, ինչպես նաև՝ զինյալների անընդունելի քայլերով»,-ասված է ֆրանսիացի նախարարի տարածած հաղորդագրության մեջ:


Նա հիշեցրել է, որ ստեղծված իրավիճակի հիմնական զոհերը դառնում են քաղաքացիական բնակչությունն ու կրոնական փոքրամասնությունները:


«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստն անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը կարողանա համակարգել ուժերը՝ ընդդեմ ահաբեկչական ահաբեկչությունների, ինչպես նաև՝ օգնություն ցուցաբերել վտանգի տակ հայտնված բնակչությանը»,-ասել է Լորան Ֆաբիուսը: