Ճապոնիային է մոտենում հերթական հզոր թայֆունը
Ճապոնիայի հիդրոօդերևութաբանության ազգային վարչությունը թայֆունի մասին նախազգուշացում է արել հարավային Օկինավա շրջանում և Կյուսյու կղզու հարավում, որոնց մոտենում է Հալոնգ հզոր թայֆունը, գրում է Корреспондент-ը։
Այժմ թայֆունը գտնվում է Օկինավա կղզուց դեպի արևելք և շարժվում է հյուսիսային ուղղությամբ։ Մասնագետների տվյալներով՝ թայֆունի հիմնական հարվածը սպասվում է ուրբաթ։
Քամու ուժգնությունը թայֆունի էպիկենտրոնում 40 մ/վ է։ Ծովային ալիքների բարձրությունը հասնում է 10 մ-ի։ Ճապոնիայի հիդրոօդերևութաբանության ազգային վարչությունից զգուշացնում են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին և կոչ են անում բնակիչներին առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց։
Հալոնգ թայֆունը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում այս սեզոն։










