Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի օդային տարածքն արտասահմանյան ինքնաթիռների համար փակելու մասին լուրերը

00:23 • 07.08.14

Տարբեր պատժամիջոցներ և արգելքներ սահմանելուց առաջ պետք է մտածել, թե ինչես դրանք կանդրադառնան բիզնեսի և սպառողների վրա: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հայտարարությունները, թե ՌԴ-ն պատրաստվում է օդային տարածքը փակել արտասահմանյան ավիաընկերությունների համար:


«Հավանաբար՝ բոլորը գիտեն, թե ինչ ակտիվ են ռուսական օդային տարածքն օգտագործում տարբեր երկրներ,  ներառյալ՝  եվրոպական, ամերիկյան և ասիական: Ես կողմ չեմ արգելքի մեթոդներին, որոնք կարող են տարբեր խնդիրներ ստեղծել հասարակ քաղաքացիների համար, որոնք որևէ կապ չունեն Ուկրաինայի և այս պատերազմի հետ»,-ասել է նա:
 

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ չի մեկնաբանելու խոսակցությունները, սակայն պետությունները պետք է մտածեն, թե  ինչ կարող է տեղի ունենալ սպառողների հետ: