ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին
ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի հետ և մեծացնում է աջակցությունը Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպումից հետո:
«ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ամրապնդելով հավաքական պաշտպանությունըՆԱՏՕ-ի բոլոր անդամների անվտանգության համար և որոշում է կայացրել ավելացնել Ուկրաինային աջակցելու և համագործակցության մակարդակը», - ասել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Ռասմուսենի խոսքերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուլիսի 25-ին հայտարարել էր, որ Դաշինքը երկարացնում է Ռուսաստանի հետ համագործակցության սառեցումը, քանի որ Մոսկվայի վարքի մեջ որևէ փոփոխություն չի տեսնում:
«Այսօր մենք Ռուսաստանի պահվածքում որևէ փոփոխություն չենք տեսնում: Մենք այլ հնարավորություններ չունենք, քան պահպանել ռազմական և քաղաքացիական համագործակցության փաստացի դադարեցումը»-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:










