ՆԱՏՕ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը ՌԴ-ի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի

20:38 • 07.08.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները բացառված չեն, եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի վատանա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
 

«Ես չեմ կասկածում, որ եթե Ռուսաստանը հետագայում ևս խառնվի Ուկրաինայում տիրող իրավիճակին, դա կարող է հանգեցնել տնտեսական նոր պատժամիջոցների, որոնք ազդում են ռուսական տնտեսության վրա»,-ասել է նա:


Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում հակակառավարական ակցիաները սկսել էին 2014թ.-ի փետրվարին: Այս շրջաններում ռուսամետ անջատողականների և Կիևի իշխանությունների միջև մարտական գործողությունների վերաճած հակամարտությունը դեռ շարունակվում է: