«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կալանավորից կաշառք պահանջելու փաստով հարուցվել է քրեական գործ

13:52 • 07.08.14

Կալանավոր Էդուարդ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցը, իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:  

Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: