Բարաք Օբաման տիկնոջ հետ արձակուրդը կանցկացնի Մարտաս Վինյարդ կղզում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 9-ին արձակուրդ կմեկնի, որը կանցկացնի Ատլանտիկ օվկիանոսում գտնվող Մարտաս Վինյարդ կղզում՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ափերին: Ըստ ИТАР-ТАСС-ի` այդ մասին այսօր հայտնել է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահը կհանգստանա մինչ օգօստօսի 24-ը, սակայն այդ ընթացքում օգօստոսի 17-ին կընդհատի հանգիստը՝ Սպիատակ տանը կայանալիք հանդիպման պատճառով:
Մարտաս-Վինյարդ կղզում ԱՄՆ նախագահը կհանգստանա 5-րդ անգամ:










