Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հեռանկար կունենա 2020թ.-ից հետո. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ երկիրը կարող է Եվրամիությանն անդամակցել 2020թ.-ից հետո:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը` նա նման կարծիք է հայտնել Ազգային բարեփոխումների խորհրդի նիստի ընթացքում:
«Մենք պետք է պատրաստենք ամբողջական բարեփոխումների ռազմավարություն՝ մինչև 2020թ.-ը: Ես չեմ կասկածում, որ անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից հետո մենք կարող ենք մեր օրակարգում դնել ԵՄ-ին անդամակցելու հարցը»,-ասել է Պորոշենկոն:










