Շումախերի բժշկական պատմությունը գողացած կասկածյալը կախվել է կալանքից հետո

01:09 • 07.08.14

«Formula-1» մրցաշարում աշխարհի յոթակի չեմպիոն Միխաիլ Շումախերի բժշկական պատմությունը գողացած կասկածյալը կախվել է ձերբակալությունից անմիջապես հետո: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Հունիսի վերջին հաղորդվել էր, որ ինչ-որ չարագործ Ֆրանսիայում գտնվող Գրենոբլ քաղաքի հիվանդանոցից գողացել է հայտնի մրցարշավորդի բժշկական պատմությունը և փորձել այն վաճառել ԶԼՄ ներկայացուցիչներին:


Կագեմուս կեղծանվամբ հանդես եկող անհայտ անձն այդ տեղեկատվությունն ուղարկել է գերմանական, անգլիական և ֆրանսիական մի քանի լրատվամիջոցի՝ առաջարկելով գնել Շումախերի բժշկական պատմությունը 50.000 եվրոյի դիմաց:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ կասկածյալին, որի ինքնությունը չի հրապարակվում, չորեքշաբթի օրն իր խցում կախված են գտել: