Ռուսաստանում Սնոուդենի գտնվելու ժամկետը երկարացվել է 3 տարով

15:53 • 07.08.14

ՌԴ-ի տարածքում ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գտնվելու թույլտվության ժամկետը երկարացվել է ևս 3 տարով: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այդ մասին ասել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:

 

Նա նաև նշել է, որ ժամանակավոր կացության թույլտվության երկարացումը հենց Սնոուդենի նախաձեռնությունն է եղել:
«Եթե խոսենք նրա ապագա կարգավիճակի մասին, ապա նա այժմ կարող է ազատորեն տեղաշարժվել երկրի սահմաններից դուրս, սակայն ոչ ավել, քան 3 ամիս ժամկետով»,- հայտնել է Կուչերենան:

 

Իրավաբանը նաև նշել է, որ բոլոր որոշումները երկրի տարածքում տեղաշարժվելու մասին Սնոուդենն ինքն է կայացնում և հավելել է, որ նրան քաղաքական ապաստան տրամադրելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

 

«Խոսքը նրան քաղաքական ապաստան տրամադրելու մասին չէ, այլ պարզապես երկրի տարածքում բնակվելու թույլտվության մասին: Այս պահին թույլտվությունը 3 տարի ժամկետով է, և հետագայում հնարավոր է այդ ժամկետը երկարացնել»,- ասել է իրավաբանը:

 

Սնոուդենի՝ ՌԴ տարածքում բնակվելու թույլտվության ժամկետը լրացել է օգոստոսի 1-ին: