Հրդեհ Սպիտակ քաղաքում. այրվել է չգործող քոլեջը

08:26 • 07.08.14

Օգոստոսի 7-ին` ժամը 06:27-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հին տեխնիկումի տարածքում:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում այրվում է չգործող քոլեջ (25x50 մ) մոտ 360 քմ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: