Չինարիից ադրբեջանական կողմում գերի ընկած անձը 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանն է (թարմացված)

14:19 • 07.08.14

13.05

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: 

«Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռևս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել: Փորձում ենք պարզել` ինչպես է դա տեղի ունեցել»,-ասել է Սաղոյանը:

14.19


Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկություն էր հաղորդել, որ Ադրբեջանի Աղբուլաղ գյուղի բնակիչ Մամեդով Փարվիզ Փաշա օղլուն գերի է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1965թ. ծնված Արդուշ Պետրոսյանին և փոխանցել նրան համապատասխան կառույցներին։  

Tert.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ տեղեկություններ ունեն, որ տվյալ քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ է, որը ոչ սթափ վիճակում հայտնվել է ադրբեջանական Աղբուլաղ գյուղում: