ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. ԱՄՆ ֆիննախ
ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսերի նախարարի՝ ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Դևիդ Քոենը:
«Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները միասնական են այն հարցում, որ Ռուսաստանին լրացուցիչ գին պարտադրեն, եթե Ռուսաստանը չհասնի Ուկրաինայի հարցում իրավիճակի ապասրացմանը»,-հայտարարել է Քոենը:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի պատասխան միջոցառումները, հավանաբար, լուրջ ազդեցություն չեն ունենա» ԱՄՆ-ի տնտեսության վրա:
Նա ասել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը շփման մեջ է բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Պաշտոնյան, սակայն, հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, որ ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ամերիկյան Exxon Mobil էներգետիկ ընկերության մասշտաբային նախագծերի վրա:










