ԱԻ նախարարն առաջարկեց, որ քաղպաշտպանության զորքերը ևս ծառայություն իրականացնեն սահմանին

12:12 • 07.08.14

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության հերթական նիստին առաջարկեց Պաշտպանության նախարարությանը, որ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերը բանակի հետ ծառայություն իրականացնեն սահմանին:


«Հայոց բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է, սակայն Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերը այսօր սահմանին ծառայություն են կատարում բանակի հետ: Մենք նույնպես ունենք քաղաքացիական պաշտպանության մոտ 4000–անոց զորք. առաջարկում եմ տրամադրել մեզ տարածքներ՝ բանակի հետ ծառայություն կատարելու համար»,-ասաց նա:

Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցին պետք է մոտենալ զգուշորեն։


Սեյրան Օհանյանն իր հերթին ասաց. «Ադրբեջանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերը ջրամբարներն են պաշտպանում, որովհետև մտավախություն ունեն, որ մենք կարող ենք ինչ-որ խնդիր իրականացնել այնտեղ, բայց կքննարկենք հարցը»: