Սահմանին այսօր համեմատաբար քիչ են կրակել. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմն այսօր նախորդ մի քանի օրերի համեմատ ավելի քիչ է կրակել: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Լարվածություն կա, իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ, բայց այսօր ավելի քիչ են կրակել»,- ասաց նա:
ՊՆ խոսնակը անհիմն համարեց նաև շրջանառվող խոսակցությունները թե պահեստազորի զորահավաք է անցկացվում: «Նման բան չկա»,-վստահորեն հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:










