ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտել է Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումները

09:34 • 08.08.14

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունն ու Էմիլ Հուսեյնովի՝ ճանապարհորդելու արգելքը մտահոգիչ է և ևս մեկ ապացույց, թե ինչպես են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանները պարբերաբար քրեական գործերի սպառնալիքների առաջ կանգնում. ասված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հայտարարության մեջ:

Նա հիշեցրել է, որ այս դեպքերը գրանցվել են Լեյլա Յունուսի և նրա ամուսնու ձերբակալությունից կարճ ժամանակ անց, ինչին նախորդել էին մի շարք ակտիվիստների ձերբակալություններ: 

«Ադրբեջանը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք պահանջում են ապահովել խոսքի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքը: 

Ադրբեջանը նախ պետք է ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց արտահայտած տեսակետի համար»,-ասված է հայտարարության մեջ: