Ադրբեջանցիները բողոքի ցույց են արել Սպիտակ տան առաջ՝ պահանջելով «քննադատել հայկական ագրեսիան»
ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ Սպիտակ տան առաջ բողոքի ակցիա են անցկացրել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջելով «քննադատել հայկական ագրեսիան» և «ոչ» ասել «ռուսական հեգեմոնիային», գրում է «Թուրան» գործակալությունը
Ակցիան կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչի կատարելիք այցից ժամեր առաջ։
Օրերս էլ Բաքուն միջազգային հանրությանը կոչ էր արել քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին ասվել էր ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից:










