Ղրիմի պետխորհուրդը հոկտեմբերի 9-ին պետության ղեկավար կընտրի

12:59 • 08.08.14

Ղրիմի պետական խորհուրդը պետության ղեկավար կընտրի 2014 թվականի հոկտեմբերի 9-ին:

 

Ընդունված օրենքի համաձայն՝ շրջանի ղեկավարին ընտրում են պետական խորհրդի պատգամավորները՝ ՌԴ նախագահի ներկայացրած թեկնածուներից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Թեկնածուների դիտարկման համար պատգամավորներին տրվում է 20 օր: Քվեարկությունն անցկացվում է յուրաքանչյուր թեկնածուի համար առանձին:

 

Մինչ ընտրությունների անցկացումը՝ պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Սերգեյ Աքսյոնովն է: Պետության պետական խորհրդի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 14-ին:

 

Նշենք, որ մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին: