Զինվելու ենք այնքան, մինչև մեր հարևանը դարձի գա. Դավիթ Տոնոյան azatutyun.am

11:17 • 08.08.14

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, որի գլխավորած պատվիրակությունն այս օրերին ԱՄՆ-ում է, վստահաբար ասում է, թե Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի յուրաքանչյուր գործողություն։ Այս մասին տեղեկացնում է azatutyun.am-ը։
 

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տված մամուլի ասուլիսի ժամանակ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե լայնածավալ գործողություններ սկսելու դեպքում ինչ զորքեր կկիրառի Ադրբեջանը՝ ցամաքային, թե օդային, Դավիթ Տոնոյանը արձագանքեց, թե «Բաքուն կդիմի իր ունեցած բոլոր հնարավորություններին, իսկ մենք կդիմենք համապատասխան քայլերի»։


Ռուսաստանի արտգործնախարարության կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը, Հայաստանի պաշտպանության փոխնախարարի համոզմամբ, ուղղված էր երկու կողմերին։ Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպումից ակնկալիքներին, նա ասում է, թե առավելագույնը կարելի է ակնկալել մի նոր հայտարարություն, որից հետո Ադրբեջանը դժվար թե դադարեցնի իր գործողությունները։


Հայաստանը շարունակելու է պահպանել ռազմական բնագավառում հավասարակշռությունը։ Դավիթ Տոնոյանը հիշեցնում է, որ Հայաստանը Ռուսաստանից այդ նպատակով ձեռք է բերում ժամանակակից այնքան զենք, որքան հարկավոր է ադրբեջանցիներին կասեցնելու համար։ «Ու դա անելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարևանը գա դարձի», - ասում է նա:


Մանրամասներն՝ այստեղ։