Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Մեղրիում ու Ագարակում

11:51 • 08.08.14

Օգոստոսի 8-ին` ժամը 11:26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արևմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 և արևելյան երկայնության 46.750:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: