Հայաստանը, ունենալով պետականություն, իրավունք ունի լինել նաև պահանջատեր. Հալեպի համազգային հայագիտական ամբիոնի դասախոս
Սփյուռքահայերը որքան էլ կազմակերպված լինեն, պաշտոնական տեսակետ չեն կարող ներկայացնել միջազգային հարթությունում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հալեպի համազգային հայագիտական ամբիոնի սփյուռքահայ գրականության և գործնական լեզվի դասախոս Մարուշ Երամյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին:
«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի հանձնառությունն այս առումով, որովհետև Հայաստանը, ունենալով պետականություն, իրավունք ունի լինել նաև պահանջատեր»,-ասաց նա։
Մանուշ Երեմյանը գտնում է, որ Ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցում Հայաստանը և Սփյուռքը պետք է միասին գործեն։
«Մենք հասկանում ենք, որ որպես պետություն՝ Հայաստանը պետք է զգույշ լինի, և դե ֆակտո լինելով կորցրած հողերի ժառանգը՝ մենք ենք տերը այդ դատի։ Սակային մեր ձայնը չի հասնի այն ուժգնությամբ, ինչպիսին պետության ձայնը, դրա համար միասնաբար պետք է ձևը գտնել»,-ասաց նա։










