ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է երկարաձգել Իսրայելի հետ գործող հրադադարը

09:36 • 08.08.14

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի պատրաստվում երկարաձգել Իսրայելի հետ գործող հրադադարը, հայտնել է շարժման երկու բարձրաստիճան ներկայացուցիչ, գրում է Взгляд-ը:

 

«Մենք դիրքորոշում ունենք, մենք հրաժարվում ենք երկարաձգել հրադադարը, դա մեր վերջնական որոշումն է: Իսրայելը ոչինչ չի առաջարկել»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից մեկը եգիպտոսցի միջնորդների հետ հանդիպումից հետո։

 

Պաղեստինյան «Իսլամական ջիհադի» առաջնորդներից մեկը նաև հայտնել է, որ շարժումն ընդունել է նույն որոշումը, ինչ ՀԱՄԱՍ-ը: Նրա կարծիքով՝ «քիչ հավանական է», որ հրադադարը շարունակվի ժամը 9:00-ից հետո:

 

Ուրբաթ առավոտյան ծայրահեղականները Գազայի հատվածից երկու հրթիռ են բաց թողել Իսրայելի հարավ՝ այդպիսով խախտելով հրադադարի պայմանները:

 

Հինգշաբթի ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը Կահիրեում բանակցությունների ժամանակ չեն կարողացել պայմանավորվել օգոստոսի 5-ին հայտարարված հրադադարը երկարաձգելու շուրջ։