Հավայան կղզիներին է մոտենում միաժամանակ 2 հզոր թայֆուն
ԱՄՆ Հավայի նահանգին է մոտենում միաժամանակ 2 հզոր թայֆուն։
Առաջինը կմոտենա «Ւսել» փոթորիկը։ Նրա ազդեցությունը տեղի բնակիչները զգացել են արդեն այսօր։ Շրջանում ուժեղ քամի է և հսկայական ալիքներ, գրում է Вести-ն։
Կղզիներին է մոտենում նաև «Խուլիո» արևադարձային փոթորիկը։ Այժմ այն Հիլո քաղաքից 2.000 կմ հեռավորության վրա է։ Ուղեկցող քամու ուժգնությունը հասնում է 160 կմ/ժ-ի։ Նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել։










