Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով մահացել է առնվազն 35 մարդ (լուսանկարներ)

09:22 • 08.08.14

Հնդկաստանի արևելքում՝ Օդիշա նահանգում, ջրհեղեղների հետևանքով առնվազն 35 մարդ է մահացել, փլուզվել է ավելի քան 15.000 տուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Առավել շատ տուժել են Բհադրաք և Ջաջպուր շրջանները։ Ամբողջ նահանգի տարածքում վնասվել է 200.000 հա բերք։ Մոտ 70.000 մարդ տարհանվել է անվտանգ շրջաններ։ Ընդհանուր առմամբ, աղետի վայրում գտնվել է 1.8 մլն մարդ։

 

Ներկայում Հնդկաստանի մեծ մասում անձրևների շրջան է։ Ավելի վաղ Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով մահացել էր մոտ 120 մարդ։

Toll in Odisha floods rises to 34, affect nearly a million people

Hirimula Villagers wade through a flooded street of Malaguni river at Hirimula village of Odisha. | PTI